211652_close_icon
views-count1432 դիտում article-date 14:48 03-02-2021

Իշխո՛ղ մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ինչ եք ուզում, ուր եք գնում․ Գոռ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Այն, ինչ տեղի է ունեցել և ինչ հիմա է ընթանում, սովորական ներքաղաքական ճգնաժամ չէ, այս երկրի ու ժողովրդի սիրտն ու արժանապատվությունն է խոցվել, մեր պետականության ներկան խեղվել է, ապագան անորոշությունների մատնվել: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը և հարց ուղղեց, թե ինչպես են պայքարում ստեղծված իրավիճակում, ինչ գործիքակազմով: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/02/03/Gor-Gevorgyan/3513256]Tert.am[/url]-ը: Նա նկատեց, որ գրեթե երեք ամիս է անցել պատերազմից, բայց գնահատականներ չեն տրվել: «Առաջ են շարժվում, երբ անցյալը փակել կամ վերաարժևորել են, անցյալը փակված չէ»,-ասաց նա և նշեց, որ առանց անցյալի չկա ապագա: «Իշխո՛ղ մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ինչ եք ուզում, ուր եք գնում, ինչ եք ակնկալում, բաց խոսեք, որոշ գործընկերների մեկնաբանություն ես լսում, տպավորություն է ստեղծվում, որ ապրում են իրականությունից կտրված: Ո՞ւր ենք գնում սենց, տղե՛րք, ո՞րն է հանգրվանը»,-հարց բարձրացրեց նա: Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2021/02/03/Gor-Gevorgyan/3513256]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր