211652_close_icon
views-count53924 դիտում article-date 15:01 03-02-2021

Արտակարգ դեպք ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում․ մեղադրյալի և ավագ քննիչի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 20-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում։ Ինչ-որ քրեական գործի շրջանակում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է տեղափոխվել մեղադրյալ Սերոբ Դավթյանը, ով ավագ քննիչ Հովսեփյանի աշխատասենյակ է բերվել, որտեղ ավագ քննիչը նրա պաշտպանության իրավունքը բացատրելու մասին արձանագրություն կազմելիս է եղել, երբ Ս․ Դավթյանը հայհոյանքներ է հնչեցրել, ապա փորձ է արել քննիչի աշխատասենյակից դուրս գալ։ Ավագ քննիչ Հովսեփյանը հորդորել է, իսկ հետո՝ պահանջել, որ Ս․Դավթյանը չխաթարի աշխատանքային բնականոն վիճակը, պահպանի կարգ ու կանոն, սակայն մեղադրյալը չի ենթարկվել քննիչի օրինական պահանջներին և հարձակվել է նրա վրա։ Այնուհետև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրյալը ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր