211652_close_icon
views-count1887 դիտում article-date 19:04 03-02-2021

Լուսինե Էմմիյանը՝ «Փարիզ-2024» օլիմիպիական խաղերի կազմկոմիտեում

<< Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեն տեղափոխվել է նոր շտաբ։ Գրասենյակն արդեն սկսել է գործել: Նոր շենքը, որը կոչվում է << Զարկերակ >> գտնվում է Փարիզի ամենաաղքատ արվարձաններից մեկում ՝ Սեն-Դենիսում։ Շենքը կառուցված է փայտե կոնստրուկցիաներով և ջերմամշակված է գործվածքներից։ Կահույքի մեծ մասը պատրաստված է երկրորդական հումքից։ Այժմ կազմկոմիտեում աշխատում է 400 մարդ, հետագայում այդ թիվը կհասնի երեք հազարի։ Կազմկոմիտեն հավաստիացնում է, որ համավարակը էականորեն չի ազդել նախապատրաստության վրա։ Արժե նշել , որ խաղերի կազմկոմիտեում աշխատում է նաև Եվրոպայի անկրկնելի ռեկորդակիր , գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի կրտսեր դուստրը ՝ Լուսինեն: Նա ընդգրկված է միջազգային բաժնում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օլիմպիական ամառային 33 – րդ խաղերը պետք է կայանան ՝ 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Նմանատիպ նյութեր