211652_close_icon
views-count7983 դիտում article-date 16:54 04-02-2021

Սահարայից տաք օդի ալիք է գալիս. Կանխատեսվում են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20+23 աստիճան

Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։ Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։ Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, ինչի արդյունքում, փետրվարի 8-9 ընկած ժամանակահատվածում, կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։ Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է»։

Նմանատիպ նյութեր