211652_close_icon
views-count13016 դիտում article-date 13:05 16-03-2016

Առաջիկա գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտում կանխատեսվում է մինչև -2, իսկ մարտի 18-ին և 19-ին՝ -2...-4 աստիճան

Անցած գիշեր արդեն հանրապետության հովտային գոտիների առանձին հատվածներում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ, Բագրատաշենում՝ -2, Իջևանում՝ -2, իսկ Արարատյան դաշտում ջերմաստիճանը եղել է 0...+2 աստիճանի սահմաններում, Արմավիրում և Մերձավանում այն եղել է 0, Արարատում և Արտաշատում՝ +2 աստիճան: Սյունիքում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում տեղացել է առատ ձյուն, Ջերմուկում ձյան ծածկը կազմում է 52 սմ, Գորիսում՝ 24 սմ, Սիսիանում՝ 16 սմ: Այս գիշեր ամպամածությունը որոշակիորեն կնոսրանա, ինչի հետևանքով ջերմաստիճանը կշարունակի նվազել՝ Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հասնելով մինչև -1...-2-ի: Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը կանխատեսվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի հետևանոքվ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 1-2 աստիճանով և արդեն Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -2...-4, իսկ գետնի մակերևույթին՝ -4...-5 աստիճան ցուրտ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նշված տվյալները անընդհատ ճշգրտվում են, փոփոխություններին ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս հետևել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության [url=http://mes.am/hy/]կայքին [/url]և Գագիկ Սուրենյան Ֆեյսբուքյան պաշտոնական [url=https://web.facebook.com/gagik.surenyan?fref=ts]էջին[/url]:

Նմանատիպ նյութեր