211652_close_icon
views-count1517 դիտում article-date 10:28 05-02-2021

Արցախում մեկնարկել է ռուս խաղաղապահների՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2-րդ չափաբաժնով պատվաստման գործընթացը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով խաղաղապահների պատվաստումը, հաղորդում է [url=https://168.am/2021/02/05/1457068.html]168․am[/url] -ը՝ հղում անելով [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12342430@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ին։ Նշվում է, որ սկզբում պատվաստվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, շարժական բժշկական բրիգադները կանցկացնեն 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնող անձնակազմի պատվաստումը։ Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, Արցախ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, ինչը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։ «Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները»,- հավելում է պաշտպանական գորատեսչությունը։

Նմանատիպ նյութեր