211652_close_icon
views-count1700 դիտում article-date 17:22 05-02-2021

Ավարտվեց ՀՀ  տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը

Երևանի պետական մարզական օլիմպիական  քոլեջում այսօր ավարտվեց  ՀՀ  տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը:

Վերջին ակորդը  հնչեցրին  գերծանրքաշայինները: Նրանց  պայքարին մասնակցեց նաև էջմիածինցի հանրաճանաչ Սիմոն Մարտիրոսյանը, ով ցանկացավ իր ուժերը  փորձել  ավելի բարձր քաշային կարգում  և կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին: Հաղթող ճանաչվեց  մեր մյուս անվանի ծանրոդ,  գյումրեցի  Գոռ Մինասյանը: Նրա համաքաղաքացներից ուժեղագույնի պատվին արժանացան նաև Գառնիկ Չոլակյանը / 55 կգ / ,  Նշան Անտոնյանը /  73 կգ / և Սամվել Գասպարյանը / 109 կգ /: Ուժեղագույն ճանաչվեցին նաև քասախցի Մոնթե Միխիթարյանը / 67 կգ /, էջմիածինցիներ  Անդրանիկ Պապեյանը / 61 կգ /, Կարեն Մարգարյանը / 81 կգ /, Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /, Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ / և Արսեն Մարտիրոսյանը / 102 կգ /:

Ծանրամարտի  գլխավոր թիմը առաջիկայում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի  Ծաղկաձորում  և մայրաքաղաքի Օլիմպավանում: Պարապմունքներում մեծ տեղ կհատակացվի մարզիկների ընդհանուր պատրաստականության  բարելավմանը, նպատակով , որ նրանք հաջողության հասնեն Մոսկվայում  ապրիլի 4 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Նմանատիպ նյութեր