211652_close_icon
views-count2824 դիտում article-date 10:11 06-02-2021

Թուրքիան հակամարտության մեջ պետք է մտնի Չինաստանի հետ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ասիայում զարգացվում է եւս մեկ հիմնահարց, որը կրկին կապվում է Թուրքիայի հետ: Վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումների դաշտ է բերվում Չինաստանի Սինցզյան նահանգում բնակվող ույղուրների հարցը:

Ույղուրներն էթնիկ թուրքեր են, որոնց Թուրքիան օգտագործում է Չինաստանին ներսից հարվածներ հասցնելու համար: Նրա ակտիվ աշխատանքի արդյունքում վերջին երկու տասնամյակում ակտիվացել են ույղուրների անջատողական տրամադրությունները: Թուրքիան այս դեպքում քիչ է հրապարակային հայտարարություններով հանդես գալիս եւ ավելի շատ գործողություններ է իրականացնում այնտեղ ստեղծած գործակալների ցանցի միջոցով: Ակնհայտ է, որ Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ նման ապատեղեկատվության տարածման միջոցով փորձ է արվում ույղուրների խնդիրը մշտապես օրակարգում պահել եւ աշխարհաքաղաքական զարգացումների՝ իր համար բարենպաստ իրավիճակում դա դարձնել գործուն գործիք: Թուրքիան ձգտում է մեծ թուրանի իր տեսլականի ստեղծման գործընթացը սկսել հենց ույղուրներից:

Այստեղ պետք է նկատել, որ հազարամյակների ընթացքում Ասիայից դեպի Եվրոպա տեղաշարժվելիս էթնիկ թուրքերի բնակության բազմաթիվ գաղութներ են ձեւավորվել, եւ եթե Թուրքիան նպատակադրվել է վերականգնել այդ հետագիծը, ապա անխուսափելիորեն հակամարտության մեջ պետք է մտնի ոչ միայն Չինաստանի, այլեւ ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի եւ հիմա նաեւ մեծ թվով թուրքեր ունեցող եվրոպական երկրների հետ»:

​Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր