2910 դիտում
17:37 06-02-2021
Միքայել Մինասյան. Ֆրանսիացի լրագրողներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մեկնել Ստեփանակերտ՝ ասելով, որ հավատարմագրում պետք է ստանալ Ադրբեջանից․
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել՝ պատմելով, որ նախօրեին Ելիսեյան պալատին մոտ կանգնած ընկերոջից զանգ է ստացել․ վերջինս փորձել է հետաքրքրվել Արցախ այցելելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունից, որի մասին ԶԼՄ-ները գրեթե տեղեկություններ չեն հաղորդում։
Միքայել Մինասյանը նշում է, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախկին քաղաքապետերից մեկի գլխավորությամբ, այդ երկրից Հայաստան էին ժամանել մի խումբ լրագրողներ, հասարակական գործիչներ, որոնք ցանկանում էին այցելել Արցախ և իրենց աչքերով տեսնել՝ ինչ է այնտեղ կատարվում։ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի խոսքով՝ պաշտոնական հավատարմագրեր ստանալուց հետո պատվիրակությունը ճանապարհ է ընկել Ստեփանակերտ, սակայն Լաչինում ռուս խաղաղապահները նրանց արգելել են շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ «մուտք են գործում Ադրբեջանի տարածք, ուստի Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է, անհրաժեշտ է Ադրբեջանից հավատարմագրեր ստանալ»։
Ինչպես նշում է Մինասյանը, պատվիրակությունը ոչինչ չի կարողացել անել և վերադարձել է Երևան՝ Ֆրանսիայի դեսպանատուն։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ոչ պաշտոնական կապ է հաստատել Փաշինյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վերջինս էլ հայտնել է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ժամանակ «պայմանավորվել են, որ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է ադրբեջանական հավատարմագրում ստանան և որ ավելի լավ է՝ չխառնվեն այդ հարցերին»։
Մինասյանի խոսքով՝ Ջոնաթան Լաքոտն այլընտրանք չի ունեցել, քան լռել։ «Լաքոտի լռությունը շատ ցուցադրական է։ Եվ, որ ավելի վիրավորական է, սպասելի է։ Ֆրանսիայի դեսպանը լռում էր այս ամբողջ ընթացքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռում էր, երբ Նիկոլը զուգահեռ հաղորդակցություններ էր կառուցում Ալիևի հետ, նա լռում էր, երբ Նիկոլը, իր հայտարարություններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռում էր, երբ պատերազմ սկսվեց, նա լռում էր, երբ Նիկոլը պատերազմի ժամանակ հրաժարվեց Ֆրանսիայի ռազմական օգնությունից։ Ազատության, հավասարության և եղբայրության արժեքները աշխարհին փոխանցած երկրի դեսպանը լռում էր 2018-ի ապրիլին, լռում էր, երբ ամբոխը ցրեց օրինական ճանապարհով ընտրված խորհրդարանը, լռում էր, երբ շրջապատել էին դատարանները, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը վիրավորեց ընդդիմախոսներին, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը խախտեց մարդու իրավունքները: Եվ նա լռում է հիմա, երբ Նիկոլը խեղդամահ է անում մեդիային։
Հիշեցի ամերիկյան դեսպանի տանը ընթրիքի ժամանակ Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպումը, ինչպես մենք քննարկեցինք խոսքի ազատության կարևորությունը և այն, որ ԶԼՄ-ները ժողովրդավարական հասարակության կարևորագույն տարրն են: Եվ ամենակարևորը՝ նրանք ոչ թե վիճում էին, այլ համաձայնում»,- գրել է Մինասյանը։

Նմանատիպ նյութեր
17113 դիտում
17:13 26-11-2020
Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս ադրբեջանցի զինորներին մոտենալ Դադիվանքին. բացառիկ տեսանյութ
4615 դիտում
20:10 16-11-2020
Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը