211652_close_icon
views-count4618 դիտում article-date 20:10 16-11-2020

Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը

ՌԴ խաղաղապահները հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքում կատարվում է տեղանքի ականազերծում և մաքրում պայթյունավտանգ առարկաներից: «Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, ԱՆ-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 10-ից իրականացվել է 140 չվերթ։ Նոյեմբերի 15-ին ընթացքում իրականացվել է 20 չվերթ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր