211652_close_icon
views-count8697 դիտում article-date 20:03 06-02-2021

Արայիկ Հարությունյան. Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահը խոսել է հանրության շրջանում հաճախակի արծարծվող թեմաներից: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը և պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը:

«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ և պաշտպանական դիրք չունեինք, համարյա պաշտպանող չկար, Շոշի ուղղությամբ  համարյա պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն արդեն համարյա ամբողջությամբ թողել էր դիրքերը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր