211652_close_icon

Ռուսաստանում կստեղծվի COVID-19-ի դեմ պայքարում զոհված բժիշկների հուշարձան

views-count1514 դիտում article-date 16:06 08-02-2021
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը և Սեչենովի համալսարանը կստեղծեն մոսկովյան հուշարձան՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում զոհված բժիշկների։ Այս մասին ria.ru-ին հայտնել է վարչության պետ Միխայիլ Մուրաշկոն:

Նախարարը հավելեց, որ հուշարձանի տեղն արդեն որոշված է, կան էսքիզներ, հուշարձանը պետք է դառնա «ազգային»՝ ստեղծված նվիրատվություններով:

Անցյալ տարվա դեկտեմբերին COVID-19-ից մահացած բժիշկների հիշատակը հավերժացնող  հուշարձան բացվեց նաև Մախաչկալայի Դաղստանի պետական բժշկական համալսարանի տարածքում։

 

Նմանատիպ նյութեր