1674 դիտում
10:52 09-02-2021
Արցախից հնարավոր չի լինելու հացահատիկ ներմուծել Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 850 մլրդ 96 մլն դրամ, ինչը, 2019-ի համեմատ, ավելացել է 1.5 տոկոսով:
Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 383 մլրդ 850 մլն դրամ, այն 2018 թվականի ցուցանիշից ավել է 2.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 435 մլրդ 461 մլն 600 հազար դրամ, ինչը, 2018-ի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է 0.2 տոկոսով:
Չնայած գյուղատնտեսության ոլորտի՝ ՎԿ-ի արձանագրած աճերին՝ այս տարի Հայաստանն ունենալու է անասնակերի խնդիր: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով ընթացիկ տարում ունենալու ենք անասնակերի ապահովման խնդիր:
Բացի այս, տեղեկացնենք, որ 2019 թվականին, պաշտոնական տվյալներով, Արցախում հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա, եւ Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, բայց ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չի լինի Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1114 դիտում
09:52 02-05-2015
Նեպալի իշխանությունները միջազգային հանրությունից հացահատիկ ու վրաններ են խնդրում
1914 դիտում
11:11 15-09-2020
Արցախում 75 հազար հեկտար հացահատիկ է ցանվել, հավաքվել է 86 հազար 712 տոննա բերք․ «ՀՀ»
1428 դիտում
11:00 23-07-2022
Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. Զելենսկի
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»