1914 դիտում
11:11 15-09-2020
Արցախում 75 հազար հեկտար հացահատիկ է ցանվել, հավաքվել է 86 հազար 712 տոննա բերք․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հացահատիկայինների, հիմնականում ցորենի և գարու բերքահավաքը Արցախում ավարտին է մոտենում: Ու չնայած Քաշաթաղի շրջանի վերին գոտու համայնքներում դեռ հունձը շարունակվում է, և վերջին արդյունքները չեն հանրագումարվել, գյուղոլորտի պատասխանատուներն այնքան էլ ոգևորված չեն ինչպես համախառն բերքի, այնպես էլ հեկտարի բերքատվության ցուցանիշներով:
Գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի խոսքով, ընթացիկ տարվա բերքի տակ, ընդհանուր առմամբ, 75 հազար հեկտար հացահատիկ է ցանվել: Հունձն արդեն իրականացվել է 68 հազար 618 հեկտարի վրա ու հավաքվել է 86 հազար 712 տոննա բերք: Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է շուրջ 13 ցենտներ: Առանձին տարածքներից, հեկտարի հաշվով, մինչև 50 ցենտներ հացահատիկ է հնձվել: Սակայն, տարվա կտրվածքով, այդ ցուցանիշը չի կարող «ելակետային» համարվել հացագործների համար, քանր որ նախորդ տարվա համեմատ նրանք զիջել են դիրքերը և, աշնանացանին ձեռնամուխ լինելուց առաջ՝ անհրաժեշտ հետևություններ պիտի արվեն բացթողումներից, ու առավելագույն ջանքեր գործադրվեն իրավիճակը շտկելու ուղղությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
15:19 08-09-2022
Այս տարի պետությունը կկարողանա Սևանի ափամերձ տարածքներում մաքրել միայն 64,8 հեկտար, թեև նախատեսված էր 89 հեկտար
2609 դիտում
16:26 13-02-2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»