211652_close_icon
views-count2363 դիտում article-date 16:36 15-08-2021

Դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել այն ռազմաքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: 

«Ադրբեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել այն ռազմաքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը: Հավատալ, որ այսօրվա մեր իշխանություններն ընդունակ են ստեղծելու նման հնարավորություն, միանշանակ, անիրատեսական է... Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին, և դա անշրջելի է... Աշխարհաքաղաքական զարգացումների արդի դինամիկան, որքան էլ ստվերային ու աննկատ, բայցևայնպես, հուշում է, որ հակառակ մեր պարտվողական իշխանությունների կողմից դրսևորվող «խաղաղապաշտ» ու անհեռատես ցանկություններին, սպասվում են կոշտ գործողություններ, որոնց շարժիչ ուժը, ինչպես միշտ, եղել, կան ու մնալու են տարածաշրջանային շահերով հետաքրքրված մեծ խաղացողները... Նրանք դա անելու են առանց մեր կարծիքը հաշվի առնելու, բայց մեր միջոցով...»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր