211652_close_icon
views-count1461 դիտում article-date 10:27 12-02-2021

Կառավարությունն ընդդեմ գյուղացիների. վարկերի սուբսիդավորումը դադարեցվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հպարտությամբ նշում էր, որ 2020թ. տրամադրված վարկերի ծավալը էականորեն գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը:

Բայց Փաշինյանը ճիշտ կաներ նշեր նաև, որ այս տարի գյուղացիությունը զրկվել է կառավարության կողմից սուբսիդավորվող վարկեր ստանալու հնարավորությունից: Նախկինում գործում էր սուբսիդավորման երկու համակարգ, որոնցից մի դեպքում կառավարությունը սուբսիդավորում էր վարկի ամբողջ տոկոսադրույքը, և գյուղացին վարկը ստանում էր 0 տոկոսով, իսկ մյուս դեպքում վարկը գյուղացուն տրամադրվում էր 5 տոկոսով:

Բանկերը գյուղացիների դիմումներին պատասխանում են, որ այս տարի պետությունը դադարեցրել է վարկերի սուբսիդավորումը, թերևս միջոցների անբավարարության պատճառով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր