1617 դիտում
11:40 12-02-2021
Տեղի է ունեցել ԵՄ կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներն ապահովելու նպատակով ռազմավարական խորհրդատվության և կարողությունների զարգացման համար Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավված եվրոպական փորձագետները:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումը և այդ շրջանակներում մեկնարկող ծրագրի համար նախատեսված նպատակների և թիրախների արդյունավետ իրագործումը։
Հանդիպման ընթացքում Եվրամիության փորձագետները ներկայացրել են մանրամասներ՝ ծրագրի իրականացման փուլերի, ժամկետների և անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, այնուհետև կայացել է շահագրգիռ և արդյունավետ քննարկում։

Նմանատիպ նյութեր
2996 դիտում
22:04 17-01-2018
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մեկնարկային հանդիպումը
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»