211652_close_icon
views-count5897 դիտում article-date 15:29 12-02-2021

Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով գերեվարվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից. նրան հաջողվել է փախչել. պատգամավոր

Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով գերեվարվել և ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, բազմաթիվ անմարդկային խոշտանգումների և ստորացումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նա նաեւ հավելել է. «Փոքրամարմին, բայց հոգեպես զորեղ այս աղջիկը, կարողացել է իր մեջ ապրելու և պայքարելու ուժ գտնել։ Այսօր նա բարձրագույն կրթություն է ստանում, նայում առաջ և պայքարում կյանքի անարդարությունների դեմ, քանի որ իր ճակատագրին արժանացած բազմաթիվ աղջիկների, կանանց և երեխաների դեռ պետք է օգնի։

Ոգեշնչող է նրա ուժն ու կամքը»:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով գերեվարվել և ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման...

Опубликовано Рустамом Бакояном Пятница, 12 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր