60649 դիտում
16:12 13-02-2021
Մատաղիսի զորամասի հրամանատարը մշտապես եղել է հրամանատարական դիտակետում, մարտ է վարել և սրբորեն կատարել է պարտականությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մատաղիսի զորամասի զինվորների, սպաների ու պայմանագրային զինծառայողների անունից երեկ՝ փետրվարի 12-ին, նրանց համածառայակիցները պնդեցին, որ զորամասի հրամանատարը մշտապես եղել է հրամանատարական դիտակետում, մարտ է վարել և սրբորեն կատարել է իր պարտականությունները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համացանցում սուտ և անհիմն տեղեկություններ են տարածվել, թե իբր Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սևակ Աբրահամյանը պատերազմի ընթացքում չի եղել Արցախում, լքել է մարտի դաշտը և այլն:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատերազմի մասնակից տղաները հակառակը ապացուցեցին, բերելով փաստեր և խոստանալով, որ եթե հարկ լինի, այլ ապացույցներ ևս կներկայացնեն: Նրանց հետ զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման՝ տեսանյութում: