211652_close_icon
views-count35635 դիտում article-date 15:34 14-02-2021

Ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ները․ վիրավորը վարորդներից մեկի աղջիկն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում, Փափազյան և Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Էռնա Ա․-ի վարած BMW մակնիշի  01 RZ 015 համարանիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ 47-ամյա Հովհաննես Շ․-ի վարած BMW մակնիշի 23 QQ 666 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Շ․-ի ուղևոր Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Մարինե Շ․-ն, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ԱՊՊԱ գործակալը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ժ․ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Մարինե Շ․-ն BMW-ի վարորդ Հովհաննես Շ-ի աղջիկն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր