1178 դիտում
17:45 15-02-2021
«Ձայն հայրենեացը» կիսում է Կարեն Գևորգյանի մտահոգությունը և սատարումն է նրան
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանն իր մտահոգությունն է հայտնում Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականության առնչությամբ:
«Ձայն հայրենեացը» կիսում է այդ մտահոգությունը և սատարում նրան:
Կարեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս անդրադարձել եմ Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականությանը:
Ազգային մշակութային մի շարք ծրագրեր եմ առաջարկել հեռուստաընկերության թե’ նախկին, թե’ ներկա պատասխանատուներին:
Նրբանկատորեն հուշում եմ, որ երկու տարի առաջ մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով` հանդիպելու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, ներկայացնելով ազգային պարերի հանրահռչակման իմ երկու հեռուստանախագծերը:
Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան օտարահպատակ ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ:
Բերեմ ընդամենը երկու օրինակ. 2018թ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ <<Բերդ>> պարային անսամբլի հիմնադրման 55-ամյակի հոբելյանական համերգ-երեկոն մերժեցին տեսանկարահանել և ցուցադրել՝ պատճառաբանելով, թե հանրային հեռուստաընկերությունը բավարար տեսախցիկներ չունի նկարահանումը կազմակերպելու համար (մեկնաբանությունները թողնում եմ ձեզ):
Նրանք բավարար միջոցներ չունեցան նաև նկարահանելու և ցուցադրելու հայ պարարվեստի պատմության մեջ առաջին անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված <<Նաիրյան>> առաջին համահայկական պարարվեստի մրցանակաբաշխությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ համբավ ունեցող ինչպես Հայաստանի և Արցախի բոլոր պետական պարային անսամբլները, այնպես էլ հայ պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեցող վաստակաշատ պարային կոլեկտիվներ:
Առաջին անգամ մեկ բեմի վրա էին հայ պարի ընտրյալ կոլեկտիվները՝ տարազների շենշող բազմազանությամբ և պարային մեծակտավ բեմադրություններով:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն:
Մենք` ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն:
Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը թարգմանել հայերեն ու տարածել:
Բավակա՛ն է հարստացնեք օտարի գրպանը և սննկացնեք մեր ազգայինը: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված <<Ոսկե կլառնետ>> խայտառակ նախագիծը, որը, ըստ իս, մասնավորապես արված էր ազգային քողի տակ տարածելու ցածրարժեք երաժշտություն:
Այդ նախագիծը իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ:
Եվ վերջում. այնպիսի տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենները նոր պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են՝ Հանրային հեռուստաընկերության եթերից իսպառ հեռացնել ազգայինը:
Հայաստանում հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3953 դիտում
23:56 14-07-2020
Կիպրոսի խորհրդարանի նախագահն իր սատարումն է հայտնել հայ ժողովրդին
Այս բաժնից
793 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
763 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1177 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի