211652_close_icon
views-count1239 դիտում article-date 17:14 16-02-2021

Հաշվարկային փաստաթղթերի քանակը և արտացոլված շրջանառությունն աճել են. ՊԵԿ

ՊԵԿ վերլուծություններով` հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թ. փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են:

Մասնավորապես` 2021 թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20.2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604.4 հազար հատով կամ 3%-ով: Այդ փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունն աճել է շուրջ 31.4 մլրդ դրամով կամ 12%-ով: Նկատենք, որ նախորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը։

Նմանատիպ նյութեր