74568 դիտում
23:00 16-02-2021
Արտակարգ դեպք Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում. նոր կառուցվող դպրոցում ավտոկռունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով վնասվել է աղեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցի մոտ ավտոկռունկը կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ «XCMG» մոդելի կռունկը ոտնյակները և աղեղը բացված վիճակում կայանված է եղել գյուղի նոր կառուցվող դպրոցի հիմքի փորվածքի մոտ և ձախակողմյան ոտնյակների տակ դրված բետոնե սալիկները (պանելները) կոտրվել են, ինչից հետո ավտոկռունկի կողաշրջվելու հետևանքով վնասվել է աղեղը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել է «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր մեխանիկ, Երևանի բնակիչ Արտյոմ Հակոբջանյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Վնասի չափը պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+