211652_close_icon
views-count1410 դիտում article-date 10:14 17-02-2021

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների 2-օրյա տեսակոնֆերանսը բացվել է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա տեսակոնֆերանսը, որի օրակարգային հարցերից են լինելու դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի մշակումը «ՆԱՏՕ-2030» ծրագրի առաջարկությունների հիման վրա, դաշինքի առաքելության ընդայնման հարցերը Աֆղանստանում ու Իրաքում եւ այլն։ ՆԱՏՕ-ի 2030 թ. ծրագիրը նախապատրաստական առաջարկների ամբողջություն է, որի հիման վրա այս տարի մարտին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պետք է ընդունվի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը: 

Եթե մերօրյա սպառազինությունների մրցավազքն ու պատմությունից դասեր քաղելու գիտակցումը չգերակշռի, ապա ինչ-որ պահի պետությունները ստիպված կլինեն կողմնորոշվել սեփական շահերից ելնելով դաշինքների ձեւավորման հարցում։ Կկարողանան արդյո՞ք ներկայիս քաղաքական գործիչներն ու դիվանագետները հաղթահարել շուրջ վեց տասնամյակ առաջվա մարտահրավերը. հարցը այս պահին դեռ հռետորական է հնչում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր