211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:45 17-02-2021

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն մտադիր են պատվաստանյութը հասանելի դարձնել Հայաստանի համար․ «Ամերիկայի ձայն»

Եվրոպական միությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ 40 միլիոն եվրո կտրամադրեն եկող երեք տարիներին, ապահովելու համար, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան եկող երեք տարիների ընթացքում ունենան քովիդ հիվանդության դեմ պատվաստանյութ ձեռքբերելու ավելի մեծ հնարավորություններ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպես ԱՀԿ-ի պաշտոնատար անձինք են ասում, այս պահին խոցելի է համարվում եվրոպական երկրների մեծ մասը: 37 երկրներից 29-ում պատվաստման է ենթարկվել բնակչության դեռեւս միայն 1.5 տոկոսը: Այս պահին խնդիրներից մեկը AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութն է, որը ըստ որոշ ուսումնասիրությունների, հարավաֆրիկյան տարատեսակի մեղմ ու միջին ծանրության քովիդի դեմ ցույց է տալիս միայն փոքր արդյունավետություն:

Ինչպես ԱՀԿ-ում Եվրոպայի հարցերով բաժնի տնօրեն Հանս Քլուգեն է ասում, ինքն արդեն ստորագրել է նաեւ արեւմտյան բալկանյան պետություններին Եվրամիության կողմից օժանդակություն հատկացնելու որոշում:

Միայն երեքշաբթի օրը եվրոպական 40 երկրներում քովիդին զոհ է գնացել 3610 մարդ: Սակայն Քլուգեն կոչ է անում չհուսախաբվել:

«Նեղ սահման է առկա պատվաստանյութի հետ կապված հույսերի և անվտանգության կեղծ զգացողության միջև»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հարավաֆրիկյան արագ տարածվող տարատեսակին, Քլուգեն ասում է, որ այն դեռեւս չի տարածվել Եվրոպայում, եւ պետք է լինել շատ զգոն, դա կանխելու համար:

Նմանատիպ նյութեր