50079 դիտում
22:48 18-02-2021
Սևանի ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին, ով զանգահարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու է․ ԼՐԱՑՎԱԾ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ստացվել է նշված նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանին, ով էլ տեղեկությունը փոխանցել է իրավապահներին:
Գ. Շամշյանի տեղեկություններով զանգահարողը ներկայացել է, որ ինքը Խաչատուր Աբովյանն է, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սևան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է:
Նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գագարինի գազի բաշխման կայանում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ:
19․02
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Խ․ Աբովյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին և կատարված ահազանգի փաստով բացատրություններ է տվել, ապա բաց է թողնվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
1958 դիտում
17:00 10-07-2015
Հունիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 694 դիմում