14252 դիտում
17:18 28-10-2018
Լքված երկվորյակների մայրը չի պատկերացնում ապագան առանց իր փոքրիկների, նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ընթացիկ տեղեկություն է հրապարակել Գյումրու «Երեխաների տան» հայտնաբերված երկվորյակ տղաների մասին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիականական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու«Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները:
Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին: Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալական պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների:
Հետևաբար մենք բոլորս պետք է կոորդինացնեք մեր ջանքերը մայրիկի անձի իրավագիտակցության բարձրացման, անձնային աճի, ծնողավարման հմտությունների ձեռք բերման ուղղությամբ՝ ի շահ փոքրիկ երկվորյակների՝ Վահեի և Վահանի առողջ մանկության»։
Նմանատիպ նյութեր
1961 դիտում
17:00 10-07-2015
Հունիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 694 դիմում
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան