Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ «Toyota Prado»-ն վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող քաղաքացուն, ապա բախվել կայանված բեռնատարին ու «Mercedes»-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին վերամբարձ կռունկի մոտ աշխատանք կատարող բանվորին, այնուհետև բախվել «ՄԱԶ» մակնիշի բեռնատարին և «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանի և վաշտի հրամանատար Հմայակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Ղազարյանը և կրտսեր պարեկ Գուրգեն Սուկոյանը։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։