1394 դիտում
17:28 19-02-2021
ԱՀ ազգային ժողովում ամփոփվել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական փորձուսուցումը
2021թ փետրվարի 15-ից 19-ը Արցախի Հանրապետության խորհրդարանում ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները մեկշաբաթյա տևողությամբ արտադրական փորձուսուցում են անցել:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքի ,մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:
Փորձուսուցման ընթացքում ուսանողները հանդիպեցին ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք », Արցախի «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների, պետական-իրավական, արտաքին հարաբերությունների, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների, փորձագիտական ծառայության պատասխանատուների հետ:
Հանդիպումների ընթացքում ուսանողները ծանոթացել են պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերին, խորհրդարանի առօրյա գործունեությանը և Սահմանադրությամբ ԱԺ-ին վերապահված լիազորություններին, անդրադարձել են հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկվել են երկրի ընդհանուր գործում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարությանը, օրենսդրական նախաձեռնության , դրա հետագա քննարկման և ընդունման ընթացակարգին վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
2101 դիտում
20:00 07-12-2016
Գալուստ Սահակյանը Ազգային ժողովում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար «բաց դաս» է անցկացրել
Այս բաժնից
751 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար