211652_close_icon
views-count2455 դիտում article-date 23:33 24-08-2023

Կներդրվի Երևանի 24-ժամյա կառավարման համակարգ․ Նորայր Նորիկյանը ներկայացրել է «Արդար Հայաստանի» 10 ռազմավարական դրույթները

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ներկայացրել է իր ուժի 10 ռազմավարական դրույթները։ 
 
Նա նշել է, որ ստանալով երևանցիների վստահության քվեն ու ստանձնելով Երևանի քաղաքային իշխանությունը՝ առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կիրականացվեն հետևյալ 10 ռազմավարական քայլերը.
 
1. Կներդրվի քաղաքի 24 ժամյա կառավարման համակարգ, կամ պատկերավոր ասած՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտ,
2. Կստեղծվի Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ,
3. Հինգ տարվա ընթացքում ամբողջողվին կլուծվի ինքնակամ կառույցների օրինականացման հարցը,
4. Հինգ տարվա ընթացքում ամբողջովին կլուծվի իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի հստակեցման հարցը,
5. Դալմայի այգիներից մնացած 238 հա կվերածենք խոշոր այգի անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար,
6. Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը կտնկենք 1 միլիոն ծառ և կհիմնադրենք քաղաքային անտառ-պուրակ, որում կտեղադրվեն Հայոց բոլոր թագավորությունների արքաների արձանները,
7. Կկառուցենք բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր,
8. Կներդնենք ու կիրագործենք Հրազդանի կիրճի զարգացման ռազմավարական հայեցակարգը,
9. Կմեկնարկենք վթարային շենքերի քանդման աշխատանքները՝ քանդված շենքերի բնակիչներին ապահովելով համարժեք բնակարաններով,
10. Կստեղծվի նպաստավոր պայմաններ ներդրողների համար, որպեսզի «Փոքր կենտրոնը» զարգանա աշխարհի զարգացած մայրաքաղաքների կենտրոններին համահունչ ենթակառուցվածքներով։

Նմանատիպ նյութեր