211652_close_icon
views-count2723 դիտում article-date 23:57 21-02-2021

Ավետիք Իշխանյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Ձեզ չեմ հարցնում, թե որն է Ձեր լռության պատճառները

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ա՛Յ ՔԵԶ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Իմ կողմից շատ հարգելի պարոն Րաֆֆի Հովհաննիսյան։ Հայաստանն ապրում է իր պատմության ամենածանր օրերից։ Արցախյան պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր տալուց, Արցախը կորցնելուց հետո, այսօր վտանգված է Սյունիքը։ Ձեզ չեմ հարցնում, թե որն է Ձեր լռության պատճառները։ Դրանք կարող են տարբեր լինել՝ ընդհանուր հիասթափությունից մինչև անզորություն։ Ձեզ ճանաչելով, պատկերացնում եմ Ձեր զայրույթը կապված Արցախի կորստի և հայոց պետականության գլխին կախված վտանգի հետ։

Հարցս այլ «օպերայից» է։ Հարգելի Րաֆֆի, դուք հիմնադրել եք «Ժառանգություն» կուսակցությունը, որը ժամանակին բավականին ազդեցիկ քաղաքական ուժ էր՝ ներկայացված ԱԺ-ում, ուներ երիտասարդական ակտիվ թև։

Բուն «ժառանգություն» բառը կարծում եմ պատահական չէր ընտրված։ Ենթադրում եմ, որ նկատի եք ունեցել, մեր՝ հայ ազգի ժառանգությունը՝ մշակույթը, պատմական հիշողությունը։Արդ, իսկ ի՞նչ չափանիշներով են ընտրվել «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու պատգամավորության թեկնածուները։

Ինչու՞ եմ այս հարցը Ձեզ ուղղում։

Բանն այն է, որ «Ժառանգության» նախկին ճանաչված անդամներ,պատգամավորներ, երիտասարդական թևի անդամներ, այսօր էլ շատ ակտիվ են։ Այո, նրանք ակտիվորեն ողջունում են հայ ազգի պարտությունը և դրա հեղինակին, այն մարդուն, ով Շուշին համարում է ադրբեջանական քաղաք։

Նրանք «չեն նկատում» Արցախի կորուստը, Սյունիքի գլխին կախված վտանգը, այլ միայն փրփուրները բերաններին հայհոյում , այսպես կոչված «նախկիններին» երկիրը թալանելու համար, աչք փակելով «նորերի» հարյուրապատիկ ավելի կոռումպացվածության վրա։ Ա՛յ քեզ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր