211652_close_icon
views-count8940 դիտում article-date 13:29 22-02-2021

Ինչո՞ւ Արծրուն Հովհաննիսյանին չեն հրավիրում ԱԱԾ և հարցնում․ ո՞վ էր քեզ խնդրում՝ այս ստերը 44 օր ասել ժողովրդին. Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱԾ-ն պետք է այլ գործառույթներ իրականացնի, ոչ թե հետապնդումներ սկսի այն մարդկանց նկատմամբ, որ մտահոգիչ գրառումներ են անում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ԱԱԾ-ն պետք է Արծրուն Հովհաննիսյանի հարցաքննմամբ զբաղվի, ոչ թե «ֆեյք-ֆեյք» խաղա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

«Ինչու՞ ԱԱԾ-ն  չի հրավիրում Արծրուն Հովհաննիսյանին և հարց տալիս՝ քեզ ո՞վ էր խնդրում այդ ստերը ասել: Ասա անունները այն մարդկանց, ովքեր 44 օր մեզ ֆեյք լուրերով պահեցին, իսկ հիմա այս հետպատերազմյան շրջանում ֆեյքերի բազմության հետևից են ընկել, և միթե՞ ԱԱԾ-ի հիմնական գործառույթը լինելու է «ֆեյք-ֆեյք» խաղալը, ԱԱԾ-ն ավելի լուրջ խնդիրներ չունի՞»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Գեղամ Նազարյանը հավաստիացրեց, որ այսօր ձերբակալվում են նրանք, ովքեր ակտիվ հակաքարոզչություն էին իրականացնում Ադրբեջանի նկատմամբ, այս ծիծաղելի մեղադրանքները ողբերգություն են մեզ համար:

«Երեկ Անժելա Էլիբեգովան շատ ճիշտ բնորոշեց, որ այսօր ձերբակալվեցին նրանք, ովքեր ակտիվ հակաքարոզչություն էին իրականացնում Ադրբեջանի և Ադրբեջանական իշխանության դեմ, բայց տեսեք այս պետության և վարչախմբի ռեպրեսիվ ապարատի ծիծաղելի մեղադրանքները, որոնք մեր երկրի համար ողբերգություն են: 44 օր պատերազմի ժամանակ մեզ կերակրում էին ստերով, ֆեյք նորություններով  և պետական մակարդակով խաբեցին մարդկանց, անգամ խաբեցին Արցախում ապրողին, որը նայում էր այդ ֆեյք լուրերը՝ մտածելով՝ ինքը ապահով է»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նա կոչ արեց Եվրամիության անդամ երկրներին ուշադրություն դարձնել այս իրավիճակներին և մարդու իրավունքների խախտմանը:

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր