1642 դիտում
09:37 24-02-2021
Ազգերի ինքնորոշման իրավունքը պե՛տք է հարգել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 29 տարի շարունակ տարվող հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այսօր վերականգնված չէ, իսկ Արցախի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված։
Ադրբեջանի կողմից ոտնահարվել են հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջադրած հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:
Միանշանակ է, որ երկարատեւ խաղաղության ապահովման համար հակամարտության կարգավորման հիմքում պետք է դրվի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը։
Նկատենք, որ Արցախյան հակամարտության լուծված չլինելը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Հակամարտության լուծված չլինելու մասին է վկայում Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական վերազինումը, նաեւ ագրեսիվ հռետորաբանությունը պաշտոնական մակարդակով։
«Թուրքիայի աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,- նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1601 դիտում
09:49 02-07-2021
Արցախի հիմնահարցը չի լուծվել, քանի դեռ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ․ «Հայաստանի Հանրապետություն»
1266 դիտում
10:47 29-04-2022
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1477 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1783 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8880 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին