211652_close_icon
views-count4101 դիտում article-date 13:23 25-02-2021

Պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել ՀՀ-ի քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում. Արցախի նախագահ

Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»,- գրել է Հարությունյանը:

Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին...

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on 2021 թ. փետրվարի 25, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր