11331 դիտում
18:20 25-02-2021
Վաղուց է եկել ժամանակը, որ մենք հրաժարվենք բազմաթիվ կուսակցություններից, որովհետև այսօր չպետք է լինեն կլանային շահեր, կա միայն մեկ` ազգային շահ. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանի կոչը
25 տարի շարունակ հայ ազգը մոլորեցվում էր կեղծ օրակարգերով։ Խոսվում էր զանազան ռիսկերից, մարտահրավերներից, բացի ամենահրատապից, որ մեր արտաքին թշնամին օրեցoր հզորանում է և մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման իրական վտանգի առաջ։
25 տարի շարունակ մեր սահմանների ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման փոխարեն, բոլորը, ում հաջողվել է հասնել իշխանության, զբաղվել էին անձնական հարստացմամբ: Արդյունքում մենք կորցրինք Արցախի 80% և ոչ մի կերպ չենք կարողանում ապաքինվել այդ հարվածից։
Այսօր համախմբվելու և միասնական ջանքերով ճգնաժամային ծրագիր մշակելու փոխարեն մեզ դարձյալ կեղծ օրակարգեր են մատուցում, շարունակելով մասնատել մեր վիրավոր ազգը։
Ես դիմում եմ և' իշխանություններին, և' ընդդիմադիր ուժերին։ Կա'նգ առեք։ Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք թույլ տալ բաժանել մեր ժողովրդին։ Վաղուց է եկել ժամանակը, որ մենք հրաժարվենք բազմաթիվ կուսակցություններից, որովհետև այսօր չպետք է լինեն կլանային շահեր, կա միայն մեկ` ազգային շահ,միայն մեկ խնդիր՝ ինչպես նորից հառնենք մոխրից ու դառնանք իրապես հզոր միասնական Հայաստան:
Թանկագին հայեր,մենք համոզվեցինք, որ մեր արտաքին թշնամին խելացի, հզոր ու նենգ է: Նա առիթը բաց չի թողնի հարձակվելու և ավարտին հասցնելու մեկ դար առաջ սկսած հայոց եղեռնը, երբ մենք զբաղված ենք ներքինգզվրտոցներով։ Այսօր մենք բոլորս դեռ կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ: Ես դրա վերաբերյալտարիներ ի վեր շատ եմ խոսել,տարիներ շարունակ ես մատնանշել եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմին նախապատրաստվելու և մեր անգործության մասին, պատերազմին մեր անպատրաստության մասին, մեր զինվորի չպաշտպանվածության մասին։ Ինձ այն ժամանակ չէին լսում։ Ինձ չհաջողվեց դահասցնել նրանց, ովքեր այն ժամանակ իշխանություն էին ու որոշումներ էին կայացնում:
Այսօրեսնորիցեմ կրկնում՝խելքի' եկեք։Պատերազմի վտանգը չի անցել։Մենք պետք է անհապաղ վերակառուցենք մեր բանակը,ամրապնդենք մեր պաշտպանունակությունն ու մտածենք մեր Ազգի և Հայրենիքի փրկության մասին:
Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում: Բայց մենք նորից ենք ուզում կրկնել այդ ճակատագրական սխալները: Այո', ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար։ Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները: Բայց դրա համար կան դատարաններ ու իրավական համակարգ:Ես ինքս եմ դարձել բազմաթիվ դատական գործընթացների նախաձեռնողը,որոնք վերաբերվում են այս վերջին պատերազմի բազմաթիվ որոշումներին։ Եվ ես բոլորին առաջարկում եմ սեփական մեղադրանքները հրապարակներից տեղափոխել իրավական դաշտ, այլ ոչ թե ստեղծել կեղծ ազգային օրակարգ՝ մեր ժողովրդին շեղելով իրական վտանգից։
25/02/2021

Նմանատիպ նյութեր
2092 դիտում
11:54 02-01-2021
Մհեր Հակոբյան. Ունենք մի իրավիճակ, երբ կա անհատի շահ և կա պետության շահ
1402 դիտում
13:59 29-10-2024
Ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից, սա մեր հաջորդ ռեֆորմի սկիզբն է լինելու. նախարար
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»