12173 դիտում
23:48 25-02-2021
Հիշենք, որ ապրենք...Փառք և խոնարհում նահատակ հայորդուն
Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հիշենք, որ ապրենք...
Արսեն Բորիսի Ահանյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 7-ին։ Սովորել է Արցախի Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցում:
Զինծառայությունն սկսել է 2005 թվականին՝ տանկային ուսումնական զորամասում: Մեկ տարի սովորել է Չելյաբինսկում՝ ռազմական հաստատության տանկային բաժնում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան եւ կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
2010 թվականին ծառայության է անցել Արցախի N զորամասերից մեկում՝ որպես տանկային գումարտակի դասակի, այնուհետեւ վաշտի հրամանատար։
Արսենը 2016֊ի ապրիլյան պատերազմի մասնակից է։ 2020֊ի սեպտեմբերի 27֊ից սկսած ահեղ պատերազմին մասնակցել է հարավային թևում։ Նա ոչնչացրել է թշնամու ակտիվ կրակակետ, ակտիվ մարտեր մղել թշնամու դեմ...
Ավաղ շատերի նման մեր հերոս կապիտանը ևս զոհվել է. զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ արկի պայթունից։
Ա. Ահանյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով. պարգեւատրվել է ՀՀ Զինված ուժեր -20 տարի, Հոբելյանական մեդալով ( 2011թ.), ՀՀ Զինված ուժերի վաշտերի և մարտկոցների հրամանատարների կոնֆերանսին մասնակցելու և մասնագիտական պատրաստվածություն դրսեւորելու համար՝ պատվոգրով (2015թ.), Մարշալ Բաղրամյան մեդալով (2019 թ.):
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեր Հերոսը պարգևատրվել է նաև մի շարք պատվոգրերով։
Ա. Ահանյանն ամուսնացած էր, ունի երկու որդի՝ 5 տարեկան Արմանը և 2 տարեկան Նարեկը։
Փառք և խոնարհում նահատակ հայորդուն
Փառք Հերոսներին...

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հիշենք, որ ապրենք... Արսեն Բորիսի Ահանյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 7-ին։ Սովորել է Արցախի Մարտունի քաղաքի Մեսրոպ...
Опубликовано Lusine Zaqaryan Четверг, 25 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
19:19 03-12-2024
Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան