211652_close_icon
views-count37870 դիտում article-date 14:45 26-02-2021

Ինչի մասին են մարզային ոստիկանապետերը ամեն երեկո զեկուցում ՀՀ փոխոստիկանապետին, վերջինս էլ՝ ՀՀ ոստիկանապետին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին Ոստիկանության մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ծառայողների կողմից ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ հանրապետությունում շարունակվում են ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև՝ բնակչության հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում զենք զինամթերքների հայտնաբերման աշխատանքները։ 

Գեղարքունիքի մարզի ոստիկանները վերջին ամիսներին հայտնաբերել են մեծ քանակի ապօրինի զենք-զինամթերք, և ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում՝ բնակչությունը իրենց մոտ եղած զենքն ու զինամթերքները ինքնակամ ներկայացրել են Ոստիկանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ փետրվարի 25-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է ներկայացել Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Գարիկ Մ․-ն, ով կամովին հանձնել է 1 հատ ԱԿՄ տիպի ինքնաձիգ, լիցքավորված 30 փամփուշտով։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այն հայտնաբերել է իրենց տան տանիքում, և այն պատկանել է 2010 թվականին մահացած իր պապուն։ 

Փաստի առթիվ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակավել է դատաձգաբանական փոձաքննություն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ամեն երեկո մարզի տարածքային բաժինների պետերը զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցագրեր են ներկայացնում մարզային ոստիկանապետերին, վերջիններս էլ զեկուցագիր են ներկայացնում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, վերջինս էլ տեղեկությունը ներկայացնում է ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր