2315 դիտում
17:11 26-02-2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Aysor.am լրատվականի հարցին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Aysor.am լրատվականի հարցին․
Հարց. Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտարարություն է տարածվել 1992թ. Աղդամի մերձակայքում իրադարձությունների վերաբերյալ, որում տեղ են գտել ավանդական մեղադրանքներ Հայաստանի հասցեին: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:
Պատասխան. Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի: Ադրբեջանն է պատասխանատվություն կրում երեք տասնամյակի ընթացքում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների, կորուստների համար:
Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված երկու պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանց նախորդող ժամանակաշրջանում, ադրբեջանական կողմը դիմել է զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների: Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինվորականների կողմից Արցախի Հադրութ շրջանում իրենց վերահսկողության ներքո հայտնված հայ քաղաքացիական անձանց սպանությունները միջազգային հեղինակավոր մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից որակվել են որպես պատերազմական հանցագործություն:

Նմանատիպ նյութեր
1389 դիտում
19:53 30-10-2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին
2261 դիտում
19:40 28-06-2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվականի հարցին
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված