1392 դիտում
19:53 30-10-2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Լիբանանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հարցին
[b]Հարց[/b]. Լիբանանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ելակետային մոտեցումները։
[b]Պատասխան[/b]. Լիբանանը բարեկամ երկիր է, որի հետ Հայաստանը կապված է ջերմ և բազմաշերտ կապերով, և մենք լիահույս ենք, որ ներքաղաքական այս գործընթացներում կգտնվեն լավագույն ելքերն ու լուծումները՝ ի շահ Լիբանանի Հանրապետության հետագա կայունության ու բարգավաճման և ի բարօրություն Լիբանանի եղբայրական ժողովրդի։
Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ողջ ընթացքում Բեյրութում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով և մեկն է այն դեսպանություններից, որի հյուպատոսական բաժինը այս ողջ ժամանակահատվածում շարունակել է ընդունելությունները և շուրջօրյա ծառայությունները ՀՀ քաղաքացիներին։
Ինչպես գիտեք, մեր դեսպանությունը հայտարարությամբ դիմել է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրեր այցելելուց։
Ինչ վերաբերում է լիբանանահայ համայնքին, ապա այն սահմանադրորեն է ներկայացված երկրի պետական կառուցներում և Լիբանանի ներքաղաքական գործընթացներին առնչվում է իբրև երկրի քաղաքական կյանքի բնականոն մասնակից և դերակատար։
Բեյրութում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների ղեկավարների, այնպես էլ Լիբանանի իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
17:11 26-02-2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Aysor.am լրատվականի հարցին
2647 դիտում
14:34 19-07-2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մամուլի ասուլիսը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված