8077 դիտում
09:20 27-02-2021
Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են շատ վաղուց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչև հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։
Մի բան փաստ է. առաջին անգամ չէ, երբ Օնիկ Գասպարյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրել էր, որ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից, սակայն և՛ կառավարությունից, և՛ ՊՆ գեներալները նրան խնդրել են չհեռանալ, և Գասպարյանը ընդառաջել է։
Երկար քննարկումներից հետո իր մտերիմներին ասել էր, թե չի հեռանա և բանակին միայնակ չի թողնի: Մինչ այդ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին մի քանի առիթներով ասել է, որ վերջինս պետք է հրաժարական տա և գնա, եթե ցանկանում է, որ կայունություն ու զարգացում լինի երկրում, սակայն Փաշինյանը չի լսել նրան։ Չի լսել նաև, երբ Գասպարյանն ասել է, թե «Իսկանդեր»-ի մասին պետք չէ խոսել ընդհանրապես։
Փաշինյանի հայտարարությունը՝ «փչացած» «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին և իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել և պահանջել նրա հրաժարականը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
3639 դիտում
10:27 06-03-2021
Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
1565 դիտում
13:42 05-04-2021
Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ