211652_close_icon
views-count31151 դիտում article-date 12:13 27-02-2021

Երևանում 38-ամյա վարորդը Mercedes ML-ով բախվել է բետոնե եզրաքրերին․ կա վիրավոր․ վարորդը, ով եղել է խմած, փորձում էր ԳԱԻ-ի «Կապիտան Թենքեշին» մոլորեցնել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Սարգսյանը իր վարած Mercedes ML մակնիշի 70 VS 770 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի և Եղվարդի խճուղիները իրար վրա կապող կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին, մի քանիսը շուռ տվել, ապա առաջ ընթանալով բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված բետոնե բաժանարար եզրաքարերին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը, ում ինքնությունը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Մանուկ Սիմոնյանն ու Արմեն Նանուշյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հիվանդանոցում փորձել է մոլորեցնել հետաքննիչին, և մեկ այլ քաղաքացու է ներկայացրել, որ իբր նա է եղել վարորդը, սակայն հետաքննիչը ում ԳԱԻ-ում ավելի շատ ճանաչում են՝ «Կապիտան Թոնքեշ» խայծը կուլ չի տվել, և իրական վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել խմած։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր