211652_close_icon
views-count3750 դիտում article-date 20:12 27-02-2021

Ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է․ Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ասած միտքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Հայի կողմից հային ատելն այն է՝ ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայտնում է News.am-ը:

«Նիկոլի միակ հենարանը մնացել է չարությունը, մաղձը եւ ատելությունը։ Ես միշտ փորձել եմ հասկանալ, թե նվազագույն դաստիարակություն եւ ինտելեկտ, զրո հայրենասիրություն ունեցող այդ մարդն ինչո՞վ է կարողացել 2 տարի առաջ մանիպուլյացնել մեր հարյուրհազարավոր անկեղծ հայրենակիցներին»,- նշեց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց տարածաշրջանային խնդիրների մասին քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից տարիներ առաջ ասված հետեւյալ խոսքերը՝ ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, եւ ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից՝ այնքան լավ. «Սա ասել է դեռեւս լրագրող եւ խմբագիր Նիկոլ Փաշինյանը 2007 թվականին։ Իր տերերի հետ միասին Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն իրականացրեց Արցախի հանձնման իր ծրագիրը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր