211652_close_icon

Գոնե այդ օրը, հարգելով մեր անմեղ զոհերի հիշատակը, զսպի՛ր պառակտիչ էությունդ․ Արցախի ԱԺ պատգամավոր

views-count4767 դիտում article-date 11:12 28-02-2021
Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փոքրացած ու օկուպացված հայրենիք, ձախողված հարաբերություններ հարևան և բարեկամ երկրների հետ, երկրի օրեցօր խորտակվող միջազգային վարկանիշ, հաշմված պետական ինստիտուտներ, թունավորված և միմյանց նկատմամբ ատելությամբ լցված հասարակություն: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասկանա, որ տապալել է իշխանությունը և պետք է հեռանա:

Բայց չէ, մարդը որոշել է Մարտի 1-ին հանրահավաք անել: Գոնե այդ օրը, հարգելով մեր անմեղ զոհերի հիշատակը, զսպի՛ր պառակտիչ էությունդ:

Աստված մի՛ արասցե, եթե կրկնեցիր…»։

Նմանատիպ նյութեր