29256 դիտում
16:18 28-02-2021
«Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին
Երջանկահիշատակ հերոս հրամանատար Ջերմուկի Համոյի՝ Մուշեղ Բաբայանի հիմնադրած «Հայդուկ» ջոկատը շարունակում է հավատարիմ մնալ հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությանը և լծակցում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությանը:
2016-ի Ապրիլյան պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից «Հայդուկ» ջոկատն այսօր հիմնադիր հրամանատարի որդու` Կարեն Բաբայանի գլխավորությամբ, իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ ԳՇ պետին, բոլոր բանակային կորպուսների հրամանատարներին ու ԶՈւ վարչության պետերին և միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջին:
Որտեղ որ հող պահող ժողովուրդն ու բանակն է` այդտեղ ենք նաև մենք և անընդունելի ենք համարում, իրենց արյուն քրտինքով ու անձնվեր բազմամյա աշխատանքով շարքային զինվորից և ազատամարտիկից մինչև բարձրագույն սպայակազմի պաշտոնների հասած անձնաց պաշտոնանկությունը, քանզի նրանք են բանակի հիմնասյուները:
Հատկապես այս օրհասական օրերին, նման պահանջները համարում ենք ոչ այլինչ, քան հայրենիքի դավաճանություն:
Սա մենք չենք դիտարկում, որպես քաղաքական հարթության հարց, այլ համարում ենք Հայաստանի անվտանգությանը վերաբերվող առանցքային խնդիր, որտեղ անվերապահորեն պետք է սատարել միմիայն բանակին:

Նմանատիպ նյութեր
3510 դիտում
15:41 08-12-2020
Սպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանու մի շարք անդամներ միանում են վարչապետի հրաժարականի պահանջին
2588 դիտում
12:36 30-05-2021
«Հայդուկ» ջոկատը բաց նամակով դիմում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին
829 դիտում
16:39 10-11-2020
Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Այս բաժնից
541 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
481 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ