211652_close_icon
views-count8477 դիտում article-date 19:00 28-02-2021

Արմեն Աշոտյան. Մի զարկ էլ վաղը տանք սրա գահին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղը անառակաբարո սրիկան նորից փորձելու է կանգնել մարտի 1-ի զոհերի գերեզմանաքարերին։

Նորից փորձելու է սատանեական հրճվանքով շահարկել մարդկանց զգացմունքները։

Հրապարակ է հրավիրում իր ուսապարկերի պահեստում գետնին շպրտած ու ցեցը կերած իր փոքրիկ կլոուններին՝ նույնքան անբարոյական ու դավաճան։ Պատկերացնում եք, չէ՞։ Տարածաշրջանի հարճը սեփական հարճեր ունի։

Նա սովոր է։ Սովոր է ծծել մեր լավատեսությունն ու արյունը։ Սովոր է որդանման իր ելուստներով մխրճվել մեր Հայրենիքի, մեր երեխաների, մեր երազանքների մսի եւ արյան մեջ՝ երկարացնելու անխուսափելի սեփական վախճանը։

Այս նպատակով հրապարակ է բերման ենթարկելու բոլորին, ովքեր թեկուզ մի քիչ կախված են իրանից՝ պետծառայողներ, համայնքային հավաքարարներ, ուսուցիչներ։

Հերթը հասել է անգամ որոշ հոգեբուժարաններից ռեմիսիայի մեջ գտնվող հիվանդներին բերելու հանձնարարականին (ստույգ տեղեկություն է, տեղով, վայրով, ժամով)։

Հարգելի հայրենակիցներ,
Վաղը այս վիժվածքը փորձելու է մեզ իրար դեմ հանել։ Ձեզ՝ ձեր արժանապատվության դեմ հանել։ Ձեզ՝ ձեր ապագայի դեմ հանել։ Փորձելու է ձեր ձեռքով կրկին սպանել ձեզ եւ ձեր երեխաներին։
Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար։

Վատ հոլիվուդյան ֆիլմերի նման՝ արյունախում վիժվածքը, ում կինո դիտելիս էկրանից այս կողմ նստած յուրաքանչյուրը կխեղդեր սեփական ձեռքերով, վիրավոր է, տապալված է, ընկած է, բայց ոչնչացված չէ։ Նրան թվում է, թե նա սա էլ վերապրելու։ Սա էլ է մարսելու։ Սա էլ է ծախելու թուրքերին։

Դե, ձեզ մատաղ, հայոց տղերք։

Մի զարկ էլ վաղը տանք սրա գահին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր