1590 դիտում
17:12 03-03-2021
Դատախազների՝ պետական շահերի պաշտպանության հայցերով բավարարվել է 4.6մլրդ դրամի հայցապահանջ, բացահայտվել է պետութանը պատճառված 19մլրդ դրամի վնաս. ամփոփում
Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ծավալուն աշխատանքները՝ չնայած Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմներին, դրանց հետևանքով ի հայտ եկած բարդություններին:
Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հանրապետության դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներիկողմից բազմաթիվ ոլորտներում ընդհանուր առմամբ կատարվել է 819 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 763իրավախախտում:
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ջրային կենսառեսուրսների, ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության, կրթության, պետական գնումների, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:
Պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են153անձինք: Միայն դատախազական ներգործության այս միջոցի կիրառման արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել է 512 մլն դրամ:
Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 77հաղորդում և միջնորդագիր:
Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել պետական շահերի պաշտպանության 56 հայց՝ ընդհանուր շուրջ 620 մլն. ՀՀ դրամ հայցապահանջով: Դատարաններումքննված 44հայցերից 33-ով, այդ թվում նաև նախախորդ տարիներին հարուցված, բավարարվելէ4.6մլրդ դրամիհայցապահանջ, ինչը շուրջ 65 անգամ գերազանցում է 2019թ. արդյունքները: Քննության ընթացքումէգտնվում մոտ 6,9մլրդ ՀՀ դրամիհայցապահանջով 95 հայց:
Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 249 քրեական գործ, իսկ 440 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։
Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, գնահատման և մրցութային ընթացակարգերում, պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներում, առանձին սոցիակլական ուղղություններով պետական միջոցների օգտագործման, պետական մարմինների կարիքների համար գնումների գործընթացներում, Սևանա լճից արդյունագործական որսի և արտահանման, պետական կամ համայնքային սեփականության հողամասերը վարձակալության տրամադրելու, ոռոգման ջրի մատակարարման, ձկնաբուծարանների գործունեության և բազմաթիվ այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ:
Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2020թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ: Վերականգնվել է շուրջ 1.6մլրդՀՀ դրամ:
Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի լիարժեք վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրվող արդյունքները՝ հատկապես ուսումնասիրությունների ծավալների, դրանց հիման վրա հարուցվող քրեական վարույթների մասով, շարունակում են պայմանավորված լինել նաև պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով իրականացված ստուգումների արդյունքները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի պահպանվող բարձր տեմպերով, պետական շահերի համատեքստում տարատեսակ իրավախախտումների, հանցավոր երևույթների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն առավել հետևողականորեն ուսումնասիրման առարկա դարձնելու հանգամանքով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան