54075 դիտում
09:13 05-03-2021
Խոշոր հրդեհ «Կոշի» գաղութում․ ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ․ գաղութի պետն ու մի քանի ծառայողներ ամբողջովին մրոտվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել, և այն մարելու համար անհրաժեշտ է հրշեջների միջամտությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական ջոկատով, հրդեհի տարածման դեմ պայքարել են «Կոշի» գաղութի ծառայողները՝ գաղութի պետ, փոխգնդապետ Մանուկ Պողոսյանի գլխավորությամբ։
Այնուհետև ժամանած հրշեջները մարել են էլեկտրաենթակայանում առաջացած կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գաղութն ամբողջողվին հոսանքազրկված է, քանի որ էլեկտրաենթակայանը ամբողջովին դարձել է ոչ պիտանի։
Գաղութի ներսում գործում են արևային մարտկոցներ, որոնցով ջեռուցումը գաղութում ապահովված է։
Այս պահին քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը գաղութի պատասխանատուների հետ աշխատանքներ են կատարում՝ էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ։ Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած մի քանի ծառայողներ ամբողջովին մրոտվել էին, նրանց պաշտպանիչ դիմակներն անգամ՝ ծխից սևացել էին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+