34234 դիտում
23:42 06-03-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում բախվել են BMW X3-ը և Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Ավագյանի վարած Nissan մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սարգիս Գրիգորյանի վարած BMW X3 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ 2 վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+