211652_close_icon
views-count1941 դիտում article-date 13:27 09-03-2021

Ֆրանսիան պատրաստ է խորացնել համագործակցությունը քաղաքացիական անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Նախարար Փիլոյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում՝ փաստելով, որ այդ համագործակցությունը սկիզբ է առնել դեռևս 1988 թ.-ից: Կարևորելով բնակչության անվտանգությունն ու աղետներին դիմակայելու ունակությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները:

Նրանք անդրադարձել են նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման և շարունակականության ապահովման հարցում:

 

Նմանատիպ նյութեր