211652_close_icon
views-count2506 դիտում article-date 13:01 09-03-2021

Սա Հայրենիքի փրկության շարժման վճռական փուլն է, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչ հիմա. Արսեն Բաբայան

Գիտեմ, որ շատերդ քննադատաբար եք մոտենում Հայրենիքի փրկության շարժման գործողություններին, գիտեմ, որ շատերդ պահանջում եք կոնկրետ գործողություններ, գիտեմ նաև, որ այլևս անհնար եք համարում սպասելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով, որ այսօր ժամը 17:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի է ունենալու Շարժման հերթական հանրահավաքը:

«Ես սա համարում եմ վճռական փուլ, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչև հիմա: Մենք երբեք չենք ասել, թե հեշտ ու հանգիստ պրոցես է մեզ սպասում: Բայց հիմա սկսվել է համբերության կռիվը: Համբերության կռիվ չի նշանակում համակերպվել կամ ժամանակ շռայլել: Համբերության կռիվը նշանակում է հունից դուրս չգալու, վաղաժամ չհիասթափվելու, հավասարակշռությունը չկորցնելու պայքար:

Թուրքական իշխանության ներկայացուցիչները երազում են մեզ հանել հավասարկշռությունից, երազում են մեզ հոգնեցնել կամ հիասթափեցնել: Կհասնե՞ն նրանք իրենց երազանքին. ո՛չ, չեն հասնի, քանի որ մենք գիտակցում ենք, որ պայքարը որքան էլ դժվար է, այն շատ մոտ է հաղթանակին:

Չենք տրտնջում, հավասարակշռությունից դուրս չենք գալիս, վճռականությունը չենք թուլացնում:

Պայքարել ու պայքարում ենք հանունի, հանուն մեր հայրենիքի

Սիրով սպասելու եմ բոլորիդ: Եկեք շփվենք, քննարկենք, պայքարենք ու փրկենք...»,- գրել է Բաբայանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր, մարտի 9-ին, ժամը 17:00-ին հանրահավաք Բաղրամյան պողոտայի #փրկության_հրապարակում: Գիտեմ, որ շատերդ քննադատաբար եք...

Posted by Arsen Babayan on Monday, March 8, 2021

Նմանատիպ նյութեր